Добавить новость
ru24.net
World News
Январь
2019

Թուրքական օդուժը գործողություն է իրականացրել Իրաքի հյուսիսում

0

Թուրքական ԶՈւ-ի օդուժը գործողություն է իրականացրել Իրաքի հյուսիսում՝ թիրախավորելով «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալների դիրքերը, այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:

Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ իրաքյան Զափ, Սինափ-Հաֆթանին և Հարքուք շրջաններում իրականացված հրթիռակոծման ժամանակ սպանվել է նվազագույնը 6 քուրդ զինյալ, ոչնչացվել են գրոհայինների զենքի պահեստներ ու թաքստոցներ:

Նշենք, որ քրդական կողմը որևէ կերպ չի մեկնաբանել տարածված տեղեկատվությունը:

Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:

Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса