Խամես Ռոդրիգեսը հետաքրքրել է «Արսենալին»
Լոնդոնի «Արսենալը» դիտարկում է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տրանսֆերը վարձակալելու տարբերակը:
Վերջինիս տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին»:
Ըստ Independent-ի` անգլիական ակումբը բանակցություններ է վարել ֆուտբոլիստի գործակալների հետ:
«Ռեալը» պատրաստ է դիտարկել 27-ամյա կոլումբացու տրանսֆերը վաճառելու տարբերակը:
Խամեսը ելույթ է ունենում «Բավարիայում» 2017 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է Բունդեսլիգայի 9 հանդիպման` դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
