Добавить новость
ru24.net
World News
Январь
2019

Մարդիկ պետք է կարողանան իրենց երկրի ներսում ապահովել իրենց իրավունքները, մեր պայքարը տարիներ շարունակ դրան է ուղղված եղել. իրավապաշտպանը՝ ՄԻԵԴ ուղարկված գործերի մասին

0

Չենք կարող ասել, որ ներկա ու նախկին իշխանությունների գործելաոճը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից նույնն է մնացել, քանի որ փոփոխությունն ակնհայտ է, պարզապես նախկինից դեռ շատ բան ունենք, որ փոխանցվել է ներկա ժամանակահատված ու պետք է վերացվի։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց  «Իրավունքի և ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով իշխանափոխությունից հետո ՀՀ-ից ՄԻԵԴ ուղարկված գործերին։  Միևնույն ժամանակ նա նկատեց, որ աշխարհում չկա մի երկիր, նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները, որտեղ մարդու իրավունքների խախտում չլինի։

Ինչ վերաբերում է հարցին, որ  ՄԻԵԴ-ը բավարարել է Մայրապետյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը, Հարությունյանն ասաց. «Ցանկալի տարբերակն է, որ նման բաներ չլինեն, հետևաբար, ցանկացած իշխանություն պարտավոր է ժամանակին քայլեր ձեռնարկել։ Եթե կալանավորը գտնվում է կալանավայրում և բուժման խնդիր ունի, ապա իշխանությունների համար 1 պարտականությունն է ապահովել նրա բուժումը, սա պետք է արվի, բայց չի արվել։ Շատ լավ է, որ Մայրապետյանի դեպքով այդ վճիռը կայացվել է»։

Իրավապաշտպանը համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե իրավական ոլորտում այսօրվա խախտումները քաղաքական վճիռ կամ իշխանական պատվերի արդյունքն են։ Հարությունյանն ավելի շատ տեսնում է նախաքննական մարմնի թերացում։

«Կարծում եմ՝ հին աշխատողներն են, որոնք չեն փոխվել, կամ դժվարությամբ են փոխվում, սա է հիմնական պատճառը։ Նախաքննական մարմինի պարտավորություն էր և պարտավորությունն է ապահովել յուրաքանչյուր կալանավորի առողջական խնդրի կարգավորման հարցը։ Եթե կալանավայրում չեն կարող ապահովել համապատասխան բուժում, ապա նրա ընդհանրապես չպետք է պահեն կալանավայրում»,- ընդգծեց Վարդան Հարությունյանը։

Դիտարկմանը, որ նոր իշխանությունների օրոք էլ մի շարք`այդ թվում աղմկահարույց գործերով ՄԻԵԴ գործեր են գնում, Հարությունյանն արձագանքեց՝ նշելով, թե պետք է կարողանալ ստեղծել իրավիճակ, որտեղ մարդիկ հենց երկրի ներսում կկարողանան ապահովել իրենց իրավունքները։

«Չեմ կարող կանխատեսնումներ անել, թե ինչ ընթացք կստանան ՄԻԵԴ ուղարկված գործերը։ Յուրաքանչյուր հարուցված քրեական գործով փաստաբանները կարող են դիմել և՛ մեր տեղական, և՛ եվրոպական ատյաներ, պարզապես իշխանությունները պետք է շատ ուշադիր լինեն՝ ամեն ինչ անելով, որ Հայաստանից գնացող բողոքներ չլինեն։ Մարդիկ պետք է կարողանան իրենց երկրի ներսում ապոհվել իրենց իրավունքները, մեր պայքարը տարիներ շարունակ դրան է ուղղված եղել։ Եթե հիմա հայտարարում են, որ հեղափոխությունն արվեց նաև այս պատճառով, ուրեմն այս պատճառները պետք է վերացվեն»,- շարունակեց Վարդան Հարությունյանը։

Վերջինս չբացառեց, որ ՄԻԵԴ գործեր են գնում, քանի որ մի շարք աղմկահարույց գործերով շտապողականություն կա։ Նրա համար մի սկզբունք է անխախտ՝ պետք է ամեն ինչ արվի պրոֆեսիոնալ և օրենքի տառին համապատասխան։

«Եթե ինչ-որ բան չի համապատասխանում օրենքի տառին, ապա պետք է չարվի, սա եղել է ու կմնա իմ համոզմունքը։ Թերացումների համար պետք է պատասխան տան այն մարդիկ, որոնք թերացել են։ Այսինքն, եթե մարդու առողջությունը վատթարացել է, քրեական գործը սխալ է կազմվել և բողոքելու առիթ կա, ապա պետք է այդ մարդիկ պատասխան տան, իսկ թերությունները պետք է շտկվեն»,-եզրափակեց Վարդան Հարությունյանը։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса