Добавить новость
ru24.net
World News
Февраль
2019

Պարզագույն արդյունավետության հարց է, որն ինձ չէր բավարարում. Հակոբ Ավագյանը` իր հրաժարականի մասին

0

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի նախկին տեղակալ Հակոբ Ավագյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` նշելով հրաժարականի պատճառները: Նա, մասնավորապես, գրել է.

«Հարգելի ընկերներիս և ՓՄՁ համայնքի գործընկերներիս՝ կներեք, որ ուշ եմ արձագանքում ձեր հարյուրավոր զանգերին, նամակներին:

Օրեր առաջ ես ինքս եմ գրել դիմում աշխատանքից ազատվելու խնդրանքով: Բնական է, որ այդ որոշմանը մեկ օրում չեմ եկել, այլ մի շարք հանգամանքներ, փաստեր, իրողություններ իրար հետ համադրելով:

Իհարկե, ինձ մշտապես ճնշել ու պարտադրել է այն պատասխանատվությունն ու վստահությունը, որն ունեցել եմ Ձեր կողմից: Այստեղ դիմանալ/չդիմանալու խնդիր չէր դրված, երբևէ դա ինձ համար խնդիր չի եղել և հանուն նպատակի դիմադրել կարողանում եմ:

Պարզագույն արդյունավետության հարց է, որն ինձ չէր բավարարում: Կարծում եմ դիմումիս տեքստում ամեն ինչ ասված է:

Շնորհակալ եմ Ձեր վստահության, աջակցության համար:
Շարժվում ենք առաջ: 
Մոտ ապագայում մեր երազած ծրագրերը կյանքի կկոչենք ավելի արդյունավետ ձևաչափերով»:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса