Добавить новость
ru24.net
World News
Февраль
2019

Հռոմում հարյուր հազարավոր իտալացիներ բողոքի ցույցի են դուրս եկել

0

Շաբաթ՝ փետրվարի 9-ին, Հռոմում հարյուր հազարավոր իտալացիներ դուրս են եկել երկրի խոշորագույն արհմիությունների կազմակերպած բողոքի ակցիաներին՝ բողոքելով գործող իշխանությունների վարած քաղաքականության դեմ:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, բողոքի ակցիան մեկնարկել է Հանրապետության հրապարակից, որից հետո ցուցարարները շարժվել են դեպի Սան Ջովաննիի հրապարակ: Նշվում է, որ ցուցարարները պահանջում են բարեփոխումներ, որոնք կնպաստեն տնտեսական աճին:

«Մեր նպատակն է միավորել Եվրոպայի արհմիությունները հանուն մարդու և աշխատանքի վրա հիմնված հասարակության», - հայտնել է Աշխատանքի համընդհանուր իտալական կոնֆեդերացիայի ղեկավար Մաուրիցիո Լանդինին:

Ցուցարարները քննադատել են կենսաթոշակային նոր բարեփոխումները, ինչպես նաև գործազուրկների և աղքատների համար քաղաքացիական եկամտի ներդրումը: Նրանց կարծիքով՝ նման նորամուծությունները չեն նպաստում տնտեսության իրական զարգացմանը և խոչընդոտում են գործազրկության և աղքատության դեմ պայքարին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса