Добавить новость
ru24.net
World News
Февраль
2019

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Սպիտակի ոլորաններում մառախուղ է

0

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց):

Արագածոտնի մարզի Ուշիի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր քաղաքներում ձյուն  է տեղում:

Սպիտակի ոլորաններում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса