Добавить новость
ru24.net
World News
Февраль
2019

Բակո Սահակյանի հետ որևէ տարաձայնություն ունենալու մասին խոսելն անգամ ավելորդ է. Կարեն Սարգսյան

0

Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից Կարեն Սարգսյանի ազատման մասին որոշումը կայացվել է նրա դիմումի համաձայն: Այս մասին ասել է Կարեն Սարգսյանը՝ մեկնաբանելով մամուլում այդ առթիվ կատարված տարբեր հրապարակումները:

«Ես Արցախ եմ վերադարձել՝ որևէ կերպ օգտակար լինելու իմ հայրենքին ու ժողովրդին: Շնորհակալ եմ նախագահ Սահակյանին, ով տվել է այդ հնարավորությունը՝ նախ խորհրդականի, այնուհետև Արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավարի, ապա և Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոններում ինձդրսևորելու համար:

Այսօր էլ շարունակում եմ ապրել Ստեփանակերտում և նեցուկ կանգնել իմ համաքաղաքացիներին»,- նշել է Կարեն Սարգսյանը և ավելացրել, որ նախագահ Սահակյանի հետ որևէ տարաձայնություն ունենալու մասին խոսելն անգամ ավելորդ է:

Նրա խոսքով՝ նա իր գործունեությունը կշարունակի հասարակական դաշտում և այդ առթիվ պատրաստվում է առաջիկայում հրապարակավ հանդես գալ նոր նախաձեռնությամբ:

Հիշեցնենք, որ Կարեն Սարգսյանը փետրվարի 19-ին ազատվել է Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից: Մինչ այդ՝ 2014թ.-ից, նա զբաղեցրել է Հանրապետության նախագահի խորհրդականի, 2017թ.-ից՝ ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայության տնօրենի, իսկ 2018թ.-ի դեկտեմբերին, ազատվելով ԱԻ ծառայության տնօրենի պաշտոնից, նշանակվել էր Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса