Ներկայացվել է ժամանակակից էլեկտրական հեծանիվ, որը կարելի է ծալել և տեղափոխել ձեռքով (տեսանյութ)
Tech Insider-ը ներկայացրել է YikeBike կոչվող էլեկտրական անիվը, որը ծառայում է որպես հեծանիվ, որը հնարավոր է ծալել:
Այդպիսով այն կարելի է տեղավորել անգամ պայուսակում և վերցնել ուղևորությունների ժամանակ: Այն նաև բավականին թեթև է և կարող է 23 կմ/ժամ արագություն զարգացնել:
Առանց վերալիցքավորման այն 20 կմ տարածություն կարող է անցնել: Իսկ ամբողջական լիցքավորման համար ընդամենը 90 րոպե է անհրաժեշտ:
Տրանսպորտային նորարար միջոցը համալրված է լույսերով, որոնք օգնում են ապահովել անվտանգությունը:
YikeBike-ը ներկայանում է երկու մոդելով, որոնցից մեկը համալրված է հավելյալ 3-րդ անիվով:
Այն ստեղծվել է կարճ տարածություն անցնելու համար և լրացնելու տրանսպորտի վերջին կետի և անհրաժեշտ վայր հասնելու միջև առաջացող տարածության բացը:
Alas, an electric bike you can fold pic.twitter.com/6rN38Q4B0U
— Tech Insider (@techinsider) February 21, 2019
