Добавить новость
ru24.net
World News
Февраль
2019

Վենեսուելան փակել է Բրազիլիայի հետ ցամաքային սահմանը

0

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ մինչ փետրվարի 23-ին մարդասիրական օգնության մատակարարումը մտադիր է փակել Բրազիլիայի հետ Վենեսուելայի ցամաքային սահմանը:

Մադուրոյի խոսքով՝ Բրազիլիայի հետ ցամաքային սահմանն ամբողջությամբ փակ կլինի փետրվարի 21-ից: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Մադուրոյի ելույթը հեռարձակվել է Periscope վիդեոսթրիմինգային ծառայության միջոցով:

Նա նաև չի բացառել, որ կարող է փակել նաև Կոլումբիայի հետ սահմանը՝ նշելով, որ ուսումնասիրում է այդ հնարավորությունը:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոն խոստացել է, որ հումանիտար օգնությունը երկիր կժամանի փետրվարի 23-ին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հինգ եվրոպական երկիր 18 մլն դոլար են հատկացրել Գուաիդոյին հումանիտար օգնություն ձեռք բերելու համար:

Մարդասիրական օգնության հավաքագրմամբ զբաղվող կենտրոնները գտնվում են կոլումբիական Կուկուտայում, Բրազիլական Ռորայմա նահանգում և Կյուրասաո կղզում: Մադուրոյի կառավարությունը մտադիր է ամեն կերպ կանխել մարդասիրական օգնության մուտքը Վենեսուելա: Վենեսուելան արդեն փակել իր ծովային սահմանը Արուբա, Բոնեյր և Կյուրասաո կղզիների հետ, դադարեցրել է թռիչքները և մտադիր է վերանայել հարաբերությունները:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса