Добавить новость
ru24.net
World News
Март
2019

Չինաստանում առողջ ապրելակերպով տարված կինն արյան մեջ մրգահյութ է ներարկել և հազիվ փրկվել մահից

0

Չինաստանում ոչ ավանդական բժշկությամբ տարված 51-ամյա կինը 20 տարբեր մրգերի հյութը ներարկել է երակների մեջ, գրում է Oddity Central-ը:

Ցզեն ազգանունով կինն այնքան է տարված եղել առողջ ապրելակերպով, որ փետրվարի 22-ին մրգահյութը ներարկելուց հետո ուշադրություն չի դարձրել ի հայտ եկած ախտանշաններին:  

Կնոջ ամուսինը, որը նկատել է նրա ախտանշաններն ու իմացել ներարկման մասին, կնոջը շտապ հիվանդանոց է հասցրել: Հիվանդանոցում կնոջ մոտ վարակ, լյարդի, սրտի ու երիկամների վնասվածքներ են ախտորոշվել, որոնք լրջորեն սպառնացել են նրա առողջությանը:

Բժիշկները 51-ամյա կնոջը դիալիզի են ենթարկել և հակաբիոտիկային բուժում նշանակել, ինչը, բարեբախտաբար, արդյունք է տվել՝ փրկելով Ցզենի կյանքը:

«Կարծում էի՝ թարմ հյութը շատ սննդարար է և այն արյան մեջ ներարկումից վնաս չի լինի: Պատկերացում չունեի, որ կարող էր ինձ այս վիճակին հասցնել»,- խոստովանել է կինը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса