Добавить новость
ru24.net
World News
Март
2019

Բրազիլիայի ևս մեկ նախագահ ձերբակալվել է կաշառք վերցնելու մեղադրանքով

0

Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանությունը ձերբակալել է Բրազիլիայի նախկին նախագահ Միշել Տեմերին լայնամասշտաբ հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում:

Ինչպես հաղորդում է DW.com-ը՝ հղում անելով բրազիլական լրատվամիջոցներին, երկրի նախկին ղեկավարին, որի լիազորությունների ժամկետը սպառվել է 2018-ի դեկտեմբերին, ձերբակալել են պետական պայմանագրեր տրամադրելու համար կաշառք վերցնելու մեղադրանքով: Քաղաքական գործիչն իր ձերբակալությունն անվանել է «բարբարոսություն»:

Տեմերին մեղադրում են մեկ մլն բրազիլական ռեալ (մոտ 239 000 եվրո) կաշառք վերցնելու մեջ: Կաշառքը նախկին նախագահը ստացել է Angra բրազիլական ատոմակայանի երրորդ հատվածի կանգնեցման աշխատանքների շրջանակներում պայմանագրեր կնքելու համար:

Նույն գործի շրջանակներում դատապարտվել է ևս մեկ նախկին նախագահ՝ Լուիս Ինասու Լուլա դա Սիլվան, որը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса