Պորոշենկոյի շտաբը Զելենսկու գրանցումը չեղարկելու հայցի հետ որևէ առնչություն չունի
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի շտաբը ոչ մի առնչություն չունի փաստաբան և ուկրաինական հասարակական կազմակերպության դիտորդ Անդրեյ Խիլկոյի հայցի դեմ, որը դատարանից պահանջում է չեղարկել Ուկրաինայի նախագահական ընտրությունների թեկնածու Վլադիմիր Զելենսկու գրանցումը: Այս մասին հայտնել է Պորոշենկոյի ներկայացուցիչ Օլեգ Մեդվեդևը:
«Մենք այդ հայցի հետ որևէ առնչություն չունենք: Կարծում ենք, որ սա վարկաբեկող բնույթ է կրում ընտրությունների նախօրեին»,- Օլեգ Մեդվեդևի խոսքերն է մեջբերում «РИА Новости»-ն:
Օրենքի համաձայն` Ուկրաինայի ԿԸՀ-ն երկրորդ փուլում թեկնածուի գրանցումը չեղարկելու մասին որոշում կարող է կայացնել քվեարկությունից առնվազն 30 օր առաջ մի շարք հանգամանքերից ելնելով` անհատական դիմում, քաղաքացիության դադարեցում, թեկնածուի կողմից Ուկրաինայից դուրս բնակության վայրի փոփոխություն, թեկնածուին անգործունակ ճանաչում:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է ապրիլի 21-ին: Մարտի 31-ին կայացած առաջին փուլի արդյունքներով՝ Զելենսկին ստացել էր ընտրողների ձայների 30.04 տոկոսը, իսկ Պորոշենկոն՝ 15.95 տոկոսը:
