Добавить новость
ru24.net
World News
Апрель
2019

Brexit-ի հետաձգումը 21 մլն եվրո կարժենա եվրոպացիների համար

0

Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետի հետաձգումը նշանակալի ծախսերի առաջ կկանգնեցնի Եվրախորհրդարանին: Ինչպես հայտնում է DW.com-ը, եթե բրիտանացի պատգամավորները ԵՄ խորհրդարանի մայիսյան ընտրություններից հետո մնան խորհրդարանի կազմում, նրանց հարկ կլինի աշխատավարձ վճարել, ինչը նշանակում է 21 մլն եվրոյի չափով հավելյալ գումարի դուրս գրում:

Միևնույն ժամանակ, բրիտանացի պատգամավորների համար արվող տարեկան ծախսերը կազմում են 36 մլն եվրո, ինչպես հայտնել է եվրախորհրդարանական Ինգեբորգ Գրեսլեն:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն ավելի վաղ հայտնել էր, որ Brexit-ի հետաձգման դեպքում Մեծ Բրիտանիայի քաղաքացիներն իրավունք են ստանում մասնակցելու Եվրախորդարանի հերթական ընտրություններին: Իսկ ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 23-26-ը:

Հիշեցնենք, որ ԵՄ 27 անդամ երկիր  ապրիլին կայացած արտահերթ գագաթնաժողում որոշել է Լոնդոնին Brexit-ը մինչև հոկտեմբերի 31-ը հետաձգելու հնարավորություն տալ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса