Добавить новость
ru24.net
World News
Май
2019

Ոստիկանները բացահայտել են տերմինալների գողությունները

0

Մայիսի 14-ին, ժամը 06.45-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ մայիսի 13-ի ժամը 22.00-ից մինչև մայիսի 14-ի ժամը 04.45-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան փականը բացելով, Դավիթաշենի 2-րդ թաղամասում գործող հացի արտադրամասից գողացել են վճարային տերմինալ:

Նմանատիպ մեկ այլ ահազանգ ոստիկանության Մաշտոցի բաժին էր ստացվել մայիսի 18-ին, ժամը 02.55-ին: Զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ մայիսի 17-ին, ժամը 20.00-ից մինչև մայիսի 18-ը, ժամը 02.40-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով, Դավիթաշենի 1-ին թաղամասում գործող խանութից գողացել են վճարահաշվարկային տերմինալ, որը դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է Դավիթաշենի 1-ին թաղամասի 34 շենքի մոտ:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, գողությունները կատարելու կասկածանքով, մայիսի 18-ին, ժամը 20.00-ին, իրենց տան բակից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Հովհաննես Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: Մյուս տերմինալը հայտնաբերվել է նշված արտադրամասի հետնամասում: Կատարվում է քննություն:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса