Добавить новость
ru24.net
World News
Май
2019

Վալերի՛յ Օսիպյան, Դուք ձեր տեղում չեք, ինչպես նախկինում կատարել եք նախորդ ռեժիմի, հիմա էլ կատարում եք այս իշխանության հանձնարարականները. Ն. Զոհրաբյան

0

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու կոչը հակասահմանադրական է: Նա ընդունելի համարեց ներկայիս դատավորների մասին վարչապետի հայտարարությունները:

«Կարելի էր սկսել միանգամից երկրորդ արարից: Իսկ այն կոչը, որ արվեց՝ շրջափակել դատարանները, դա հակասահմանադրական կոչ էր, մենք դա համարում ենք ՀՀ միջազգային հեղինակությանը մեջքից ուղիղ հարված և պատահական չէ, որ նաև միջազգային որոշ կազմակերպություններ բավականին կոշտ գնահատական տվեցին տեղի ունեցածին: Ինձ զարմացնում է մեկ բան՝ մենք ասում ենք, որ վերջապես «ոստիկանը մերն է», սակայն նրանք դատավորին թույլ չէին տալիս մտնել իր աշխատասենյակ: Երբ դատավորը պատուհանից էր փորձում մտնել, սակայն հրեցին, ոստիկանները այնպես էին կանգնած, ինչպես մի ժամանակ, երբ ՀՀԿ-ականներն էին ծեծում-ջարդում ժողովրդին և (ոստիկանները/ խմբ.) չէին միջամտում, իրենք որեւէ կերպ չմիջամտեցին: Այնպես որ, ես ասում եմ՝ Վալերի՛յ Օսիպյան, Դուք ձեր տեղում չեք, ինչպես նախկինում դուք կատարել եք նախորդ ռեժիմի հանձնարարականները, հիմա էլ կատարում եք այս իշխանության հանձնարարականները»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությունը, այն համարեց անդեմ: «Ցավոք, դա ՀՀ նախագահի, ով երկրի անվտանգության երաշխավորն է, հայտարարություն չէր՝ զգուշավոր, վախվորած, որեւէ ողնաշար չունեցող հայտարարություն էր, և ես շատ ցավում եմ, որ ՀՀ նախագահն, ըստ իս, ինչ-ինչ բաներով կաշկանդված՝ չկատարեց երկրի սահմանադրությամբ երաշխավորված իր պարտականություններ: Հստակ պետք է լիներ հայտարարություն, որ եղել է  հակասահմանադրական քայլ: Որևէ իշխանություն իրավունք չունի գրոհի հրաման տալու՝ անկախ իշխանության որևէ թևի վրա»,-ասաց Զոհրաբյանը:

Նա նշեց, որ թեև ինքն էլ չի հավատում դատավորների «ռեսթարթին», սակայն դա չի նշանակում, որ պետք է կատարել հակասահմանադրական քայլեր:  «Եթե հեղափոխության երկրորդ փուլին մենք տեսանք, որ մասնակցեց 1100 մարդ: Եթե նրանք են առաջամարտիկները, ապա ես շնորհավորում եմ իշխանությանը, որ մեկ տարի առաջ հրապարակ հանում էր 500-600 հազար մարդ, երեկ հանեց ընդամենը 1100 մարդ»,-ասաց նա և նշեց, որ վիրահատական միջամտությունները չպետք է լինեն հակասահմանադրական:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса