Добавить новость
ru24.net
World News
Май
2019

19-ամյա բելառուս ուսանողուհին «սելֆի» անելիս ընկել է 10-րդ հարկից

0

Տասնինամյա բելառուս Վալերիա Գ.-ն, որը Վիլնյուսի համալսարանի ուսանողուհի էր, «սելֆի» անելիս ընկել է ու մահացել, գրում է The Mirror-ը:

Աղջկա մարմինը հայտնաբերվել է ուսանողական հանրակացարանի մոտ: Ականատեսների խոսքով՝ նա որոշել է գիշերային երկնակամարի ֆոնին գեղեցիկ նկար անել: Այդ նպատակով նա աթոռի օգնությամբ բարձրացել է 10-րդ հարկի պատշգամբի ճաղավանդակին, սակայն անսպասելիորեն կորցրել է հավասարակշռությունը և ցած ընկել:

Շտապօգնությունն անմիջապես դեպքի վայր է ժամանել: Բժիշկները ավելի քան մեկ ժամ պայքարել են ուսանողուհու կյանքի համար, սակայն նրա սիրտը կանգ է առել:

Բելառուսի Հանրապետության արտգործնախարարությունը հաստատել է Վիկտորիայի մահը: Վիլնյուսի իրավապահ մարմինները զբաղվում են ողբերգական պատահարի հետաքննությամբ:

Հաղորդվում է, որ համալսարանի ուսանողներն ու անձնակազմը ցնցված են տեղի ունեցածից: Ուսանողների հարցերով ծառայությունը խոստացել է հոգեբանական օգնություն տրամադրել նրանց:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса