Добавить новость
ru24.net
World News
Май
2019

Քաղաքական գործընթաց էր․ Ա․ Զեյնալյանը՝ դատարաններն արգելափակելու վարչապետի կոչի մասին (տեսանյութ)

0

Պետք է տարանջատենք իրավական ու քաղաքական գործընթացները, իսկ սա քաղաքական գործընթաց էր, և դեռևս չեմ շտապի գնահատականներ տալ։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արդարադատության  նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավունք ունե՞ր կոչ անել արգելափակել դատարանները։

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ բոլոր այն դատավորներն, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ, պետք է հրաժարական տան, Զեյնալյանն ասաց, որ Փաշինյանի հայտարարությունն ավելի շատ քաղաքական ուղերձ էր դատավորներին։

«Ով կգտնի, որ ինքն անաչառ չէ և չի կարող արդարադատություն իրականացնել, ինքը կարող է հրաժարական տալ և պետք է հեռանա։ Սա սեփական կամքով որոշում կայացնելու մասին է»,- շարունակեց Զեյնալյանը։

Վերջինիս կարծիքով՝ որևէ մեկը չի կասկածում, որ դատաիրավական համակարգում բազմաթիվ կուտակված խնդիրներ կան, որոնց անհրաժեշտ է շուտափույթ լուծում տալ։

Մանրամասները՝ տեսանյութում։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса