Добавить новость
ru24.net
World News
Май
2019

Պորոշենկոյի դեմ պետական դավաճանության վերաբերյալ հայց է ներկայացվել

0

Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն հետաքննություն է սկսել երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ, որը կասկածվում է պետական դավաճանության համար, հայտնում է ria.ru-ն:

Պետբյուրոյից մանրամասնել են, որ խոսքը 2018թ. նոյեմբերի 25-ի դեպքերի մասին է, երբ Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերը Կերչի նեղուցի տարածքում Սևից անցում են կատարել դեպի Ազովի ծով:

Պորոշենկոյի դեմ բողոքը ներկայացրել է նախկին նախագահ Վիտկոր Յանուկովիչի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անդրեյ Պորտնովը: Նրա համոզմամբ՝ Պորոշենկոն պետական դավաճանություն է գործել, երբ ուկրաինացի նավաստիներին Կերչի նեղուց է ուղարկել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, 2018թ. նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին:Երեք ուկրաինական նավ ուղղություն էր վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել էր նեղուցը:

Կիևը Մոսկվային մեղադրել էր բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխանցմամբ՝ ռուս սահմանապահները նավերը կանգնեցրել են զենքի կիրառմամբ: Դրա հետևանքով վիրավորվել է 3 ուկրաինացի զինծառայող:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса