Добавить новость
ru24.net
World News
Май
2019

Մեգան Մարքլի և արքայազն Հարիի որդու պատվին ծաղկի նոր տեսակ է անվանակոչվել (լուսանկար)

0

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում անցկացվող ամենամյա «Չելսի ծաղկային շոու» այգեգործական ցուցահանդեսին ամեն տարի, ավանդույթի համաձայն, ծաղկի նոր տեսակ է ներկայացվում՝ նվիրված թագավորական ընտանիքի անդամներից որևէ մեկին, գրում է elle.ru-ն: 

Այս տարի ցուցահանդեսին ներկայացվող ծաղկի տեսակը անվանակոչվել է Արչի՝ ի պատիվ արքայազն Հարիի և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի նորածին որդու: Ծաղիկն աճեցվել է մի քանի ամսվա ընթացքում՝ դեռևս Մեգանի հղիության ժամանակ:

Ծաղկի վրա աշխատել է Chrysanthemum Direct ընկերությունը, որը Միացյալ Թագավորությումում քրիզանթեմների բուծմամբ զբաղվող ամենահին ընկերությունն է:  

Ընկերության աշխատակիցները վերջին 60 տարվա ընթացքում քրիզանթեմների 420 տեսակ են բուծել: Թագավորական ընտանիքի նոր անդամի պատվին ստեղծված ծաղիկը կիտրոնի գույն ունի, այն լավատեսություն և ուրախություն է խորհրդանշում:

Հայտնի է, որ Մեգան Մարքլը թագավորական ընտանիքի այլ անդամների նման իրեն նվիրված ծաղիկ ունի, որն աճեցվել է նորվեգական Thorncroft Clematis կազմակերպության կողմից: Թագուհի Էլիզաբեթ 2-րդի ծաղիկն արծաթափայլ-վարդագույն վարդն է, արքայազն Ջորջինը՝ նագիզը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса