Добавить новость
ru24.net
World News
Май
2019

Ոստիկանները բերման են ենթարկել «Ադեկվադ» ՀԿ-ի 4 անդամի, ովքեր փորձել են մասնակցել համերգի, որին ներկա էր նաև ԵՄ դեսպանը (տեսանյութ)

0

Օպերայի շենքի մոտից ոստիկանները բերման են ենթարկել «Ադեկվադ» ՀԿ անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանին, Արթուր Դանիելյանին, Ազատ Ադամյանին, Գրիգոր Մինասյանին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նույն ՀԿ-ի անդամ Նարեկ Սամսոնյանը:

Սամսոնյանը նշեց, որ նրանց բերման ենթարկելու պատճառները դեռ հստակ չեն: «Երևի, ոստիկանության օրինական պահանջը չկատարելն է պատճառը»,- ասաց նա և հավելեց, որ գնացել էին ընդամենը մասնակցելու մի համերգի, որին ներկա էր լինելու նաև ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Սամսոնյանը նշեց՝ համոզված է՝ գործընկերներին բերման են ենթարկել Սվիտալսկու անմիջական հրամանով:

«Ես քաղաքական գնահատական եմ տալիս, այո՛, Սվիտալսկու անմիջական հրամանով է դա արվել: Մի հակադրություն՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալածներից որևէ մեկը չի տարվել Ոստիկանություն, իսկ Սվիտալսկու համար ՀՀ ոստիկանությունը ոստիկանական տեղամասեր է տարել մեր գործընկերներին»,- նշեց Սամսոնյանը և հավելեց, որ այս պահին գնում է ոստիկանություն:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса