Добавить новость
ru24.net
World News
Май
2019

Հայաստանի դատական համակարգի բարեփոխումը պետք է բխի դատական համակարգի անկախության առաջնահերթությունից. Ժոզեֆ Դոլ

0

Եվրոխորհրդարանի պատգամավոր, Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը հայտարարություն է արել՝ անդրադառնալով Հայաստանում դատական համակարգի բարեփոխումների անհրաժեշտության մասին պնդումներին: Վերջինս կոչ է արել հարգել օենքի գերակայությունը:

Նկատի ունենալով Հայաստանի դատական համակարգի արմատական բարեփոխման մասին կոչերը՝ Հայաստանի իշխանությունները պետք է երաշխավորեն, որ յուրաքանչյուր բարեփոխում բխի դատական համակարգի անկախության առաջնահերթությունից՝ որպես ժողովրդավարական հասարակության առանցքային սկզբունք: Պետք է հարգել օրենքի գերակայությունը և իշխանությունների տարանջատումը», - Twitter-ում գրել է ֆրանսիացի եվրապատգամավորը:

Հիշեցնենք, որ դատական բարեփոխումների մասին խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն նախքան այդ ուղերձը նա կոչ էր արել քաղաքացիներին արգելափակել դատարանների մուտքը՝ դատավորներին չթողնելով աշխատանքի գնալ: Այս կոչին անդրադարձել են միջազգային մի շարք կառույցներ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса