Добавить новость
ru24.net
World News
Май
2019

Huawei ընկերությունը նորագույն սմարթֆոններ է ներկայացրել

0

Չինական Huawei տեխնոլոգիական հսկային պատկանող Honor ապրանքանիշը երկու նոր սմարթֆոն է ներկայացրել՝ Honor 20 և Honor 20 Pro մոդելները:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, Honor 20-ը համալրված է 6.26 դյույմ անկյունագծով Full HD+ էկրանով՝ 2340 x 1080 կետայնությամբ, մատնահետքերի սկաներով, որը տեղադրված է սմարթֆոնի կողային եզրին, ինչպես նաև 32 Մպ դիմացի տեսախցիկով և հիմնական քառակի տեսախցիկով՝ 48, 12, 16 և 2 Մպ: Սմարթֆոնը հասանելի է երեք գույնով Sapphire blue կապույտ, Midnight Black սև և Icelandic white սպիտակ:

Honor 20 Pro-ն նույնպես ներկայանում է 6.26 դյույմ անկյունագծով էկրանով, մատնահետքերի սկաներով: Տեսախցիկները նույնպիսին են, ինչ և մյուս մոդելինը: Այն համալրված է նաև լազերային ինքնակիզակետումով (ավտոֆոկուս): Հեռախոսը ներկայացված է երկու գույնով՝ phantom blue կապույտ և phantom black սև:

Honor 20 –ի արժեքը մեկնարկում է 499 եվրոյից, իսկ Honor 20 Pro-ինը՝ 599 եվրոյից:

Բացի այդ, ընկերությունը ևս մեկ սմարթֆոն է ներկայացրել՝ Honor 20 Lite, որը ներկայանում է 6.21 դյույմ էկրանով, 32 Մպ դիմացի տեսախցիկով և 24 Մպ հիմնական եռակի տեսախցիկով: Նորույթի արժեքը կազմում է 299 եվրո:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса