Լեզվի կոմիտեն աշխատելու է նոր սկզբունքներով․ Դավիթ Գյուրջինյան
Այս տարվա հունիսի սկզբին ԿԳՆ Լեզվի պետական տեսչությունը վերակազմավորվեց, նախարարության կազմում ստեղծվեց Լեզվի կոմիտե, որի նախագահ նշանակվեց անվանի լեզվաբան, հարյուրավոր գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների հեղինակ Դավիթ Գյուրջինյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա հիշեցրեց՝ 1993-ին ընդունվել էր «Լեզվի մասին օրենքը», հետո էլ ստեղծվեց Լեզվի պետական տեսչությունը, որն էլ պիտի հետևեր այդ օրենքի կիրառմանը: Եվ ահա, հիմնադրումից 25 տարի անց, տեսչությունը վերակազմավորվեց կոմիտեի, որին նոր գործառույթներ են վերապահվել... Читать дальше...