«Պալաչը» պնդում է, թե Վլադիմիր Գասպարյանի մասին հաղորդում չի ներկայացրել իրավապահներին
Արթուր Հարությունյանը, նույն ինքը՝ «Պալաչ» մանկանվամբ հայտնի նախկին գործարարը, «Ազատության» հետ զրույցում այսօր պնդեց՝ նախկին ոստիկնապետ Վլադիմիր Գասպարյանի անվան շուրջ բարձրացած աղմուկը իր հետ որևէ կապ չունի։ Ասաց՝ Գասպարյանի մասին ինքը հաղորդում չի ներկայացրել իրավապահներին, տեղի ունեցածը թյուրըմբռման հետևանք է։ «Երևի ցուցմունքների մեջ թյուրըմբռնում կա, որը որ կուղղվի։ Վլադիմիր Գասպարյանի հետ կապված ոչ մի խնդիր չկա, ես անձամբ խնդիր չունեմ», - նշեց Արթուր Հարությունյանը։ Քննչական կոմիտեն երեկ... Читать дальше...