Ռուսաստանը 27-րդ անգամ է երկարաձգել դեպի կենտրոնական և հարավային օդանավակայաններ թռիչքների արգելքը
ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը երկարաձգել է երկրի կենտրոնական և հարավային մասերում գտնվող ռուսական 11 օդանավակայաններ թռիչքների արգելքը, հայտնում է kommersant.ru-ը։
Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով թռիչքային սահմանափակումները մտցվել են փետրվարի 24-ին։ Արգելքը երկարաձգվել է արդեն 27-րդ անգամ։ Այժմ այն ուժի մեջ է մինչև օգոստոսի 11-ը։