Արաբկիրի թաղապետարանում քննչական գործողություններ են կատարվում. կան ձերբակալվածներ
Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և քննչական կոմիտեն քննչական գործողություններ են կատարում։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։