«Փաստ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2007 թ.-ի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման մեջ: Աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածը կարգավորում է աշխատաժամանակի ռեժիմը, որի 7-րդ մասը նախատեսում է, որ առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանվում են N 201-Ն որոշմամբ... Читать дальше...