ԱՄՆ պատմության մեջ ամենաթանկարժեք ընտրությունները. որքան գումար են ծախսել Թրամփը և Հարրիսը
ԱՄՆ-ի ներկայիս ընտրությունները պատմության մեջ ամենաթանկարժեքն են, գրում է Financial Times պարբերականը՝ մանրամասնելով, որ թեկնածուներ Դոնալդ Թրամփը և Քամալա Հարրիսն իրենց նախընտրական քարոզարշավների վրա 3,5 միլիարդ դոլար են ծախսել:
Հարրիսը հավաքել է ավելի քան 2,3 միլիարդ դոլար՝ ծախսելով 1,9 միլիարդ դոլար, իսկ Թրամփը՝ 1,8 միլիարդ դոլար և ծախսել 1,6 միլիարդ դոլար, գրում է թերթը։