Առանց հայր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան
Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծավալուն հարցազրույց է տվել իտալական Corriere della Sera օրաթերթին՝ խոսելով ինքնաքննադատական բնույթի, Յուրգեն Կլոպի հետ աշխատանքի, կրթության, լեզուների իմացության, ինչպես նաև հոր կորստի և ընտանիքի կարևորության մասին։
Armsport-ը հրապարակել է հարցազրույցից մի հատված.
- Ձեր մանկությունից՝ Ֆրանսիայում հայրիկի հետ, որևէ հիշողություն ունե՞ք, թե՞ շատ փոքր էիք։
- Հիշում եմ, թե ինչպես էինք գնում մարզադաշտ՝ խաղերին և մարզումներին։