Добавить новость
ru24.net
World News
Июнь
2019

Որքանո՞վ  է ճիշտ, որ գործող նախագահը կոնկրետ ազդեցություն է ունենում դատարանի վրա. Նիկոլ Փաշինյանը` Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու Բակո Սահակյանի միջնորդության մասին

0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շանթ հեռուստաընկերության եթերում  անդրադարձել է այն հարցին, թե արդյոք Արցախի և Հայաստանի միջև հակասություններն սկսել են այն ժամանակ, երբ Արցախի նախագահ Բակո Սահակյանը եկել է Հայաստան և միջնորդել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար:

«Ի՞նչ հակասությունների մասին է խոսքը, այն ինչ կա, դրանց մասին խոսվել է հրապարակային: Այստեղ խնդիրը բարոյական առումով կարող է լինել հասկանալի, բայց քաղաքական առումով` պետք է ճիշտ գնահատել: Որքանո՞վ  է ճիշտ, որ գործող նախագահը կոնկրետ ազդեցություն է ունենում դատարանի վրա: Այսինքն՝ գործող նախագահը, ով ունի ուժային լծակներ, հատուկ ծառայություններ և այդպես շարունակ, ուղղակի այսպիսի միջամտություն է ունենում դատական գործընթացին, որքանո՞վ է սա ընդունելի:

Դատական գործընթացում, դատավորը ամենաբարձր կարգավիճակ ունեցող մարդն է և այդպես պետք է լինի: Պատկերացրեք դատական նիստ է տեղի ունենում, որտեղ դատական նիստերի դահլիճում ներկա է շատ ավելի բարձր կարգավիճակ ունեցող մարդ և այդ բարձր կարգավիճակ ունեցող մարդն ասում է դատավորին՝ միջնորդում ենք, որ կայացնեք այսպիսի որոշում: Ինչքանո՞վ կարող ենք այսպիսի պայմաններում մենք խոսել օբյեկտիվ դատավարության հնարավորության մասին»,- ընդգծել է վարչապետը:

Հիշեցնենք, որ Արցախի հանրապետության պաշտոնաթող նախագահ Արկադի Ղուկասյանը և նախագահ Բակո Սահակյանը միջնորդել էին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվի:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса