Պատրաստ եմ միանալ գործընթացին. Սաակաշվիլին ուղերձ է հղել Վրաստանի ժողովրդին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է արել երկրի ընդդիմությանը միավորվել՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, որը գլխավորում է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, իշխանությունից հեռացնելու համար: Այդ մասին նա հայտարարել է ֆեյսբուքյան տեսաուղերձում, հաղորդում է Газета-ն:
Նրա խոսքով՝ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների մեղավորը հենց «Վրացական երազանք» կուսակցությունն է: Սաակաշվիլին ընդգծել է, որ կուսակցությունը պետք է իշխանությունից հեռացվի խաղաղ ճանապարհով:
«Այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում, երկիրը, նրա խորհրդանիշներն ու արժեքները նվաստացնելու և արհամարհելու վերջին կետն է...»,- ասել է Սաակաշվիլին:
Նա նշել է, որ պատրաստ է միանալ գործընթացին, եթե Վրաստանի ժողովուրդը դա անհրաժեշտ համարի:
