Добавить новость
ru24.net
World News
Июнь
2019

Հնդկաստանում ավտոբուսի վթարի հետևանքով 43 մարդ է մահացել, մեծ մասը՝ աշակերտներ

0

Հնդկաստանի հյուսիսային Հիմաչալ-Պրադեշ նահանգում ավտոբուսի վթարի հետևանքով 43 մարդ է մահացել: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Hindustan Times- ը:

Ըստ աղբյուրի՝ մոտ 30 մարդ վիրավոր է:

Նշվում է, որ վթարի պահին ավտոբուսում առնվազն 73 մարդ է եղել, չնայած այն նախատեսված էր միայն 42 ուղևորի համար: Զոհերի մեծ մասն աշակերտներ և քոլեջի ուսանողներ են, որոնք դասից էին վերադառնում:

Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տուժածներից շատերը ծանր վիճակում են:

Ոստիկանությունը սկսել է միջադեպի պատճառների ուսումնասիրությունը:  Նախնական տվյալներով՝ ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը:

Միջադեպի կապակցությամբ ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса