Добавить новость
ru24.net
World News
Июнь
2019

Ռադայի պատգամավորը հայտնել է, որ Զելենսկիի թիմը նախապատրաստվում է Պուտինի հետ հանդիպման

0

Վլադիմիր Զելենսկիի թիմը նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նպատակով: Այդ մասին «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Միխայիլ Պոպլավսկին, հաղորդում է РИА Новости-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նա նշել է, որ հանդիպման ընթացքում Զելենսկիին հայտարարելու է, որ Ղրիմը և Դոնբասը պատկանում են Ուկրաինային:

«Իմ տեղեկությունների համաձայն՝ նախագահի թիմը պատրաստվում է, քանի որ անհրաժեշտ է կոնկրետ արդյունքներ ապահովել: Միայն հանդիպելը բավարար չէ, մենք պետք է առաջարկություններ ներկայացնենք, համաձայնության գանք դիվանագիտական խողովակներով, իսկ հետո արդեն երկու երկրների նախագահները պետք է որոշումներ կայացնեն»,- ասաց Պոպլավսկին:

Բացի այդ, նա ավելացրել է, որ Զելենսկին հասկանում է Դոնբասում զինադադարի հաստատման ուղղությամբ իր պատմական առաքելությունը և գիտակցում է, որ այդ հարցը պետք է անմիջապես լուծել Ռուսաստանի նախագահի հետ:

«Սա ողբերգություն է, և մենք արդեն 5 տարի չենք կարողանում դուրս գալ այս իրավիճակից, այսօր մենք պետք է այդ հարցը լուծենք անմիջապես Վլադիմիր Պուտինի հետ՝ քաղաքական, իրավական և դիվանագիտական առումով, ոչ թե ռազմական»,- նշել է պատգամավորը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса