Добавить новость
ru24.net
World News
Июнь
2019

Բերման ենթարկելը կապված չէ՝ ինչ գույնի հագուստ են կրում. Օսիպյան (տեսանյութ)

0

Ոստիկանությունը հենց այնպես ոչ մեկին բերման չի ենթարկում, ոստիկանությունը բացառապես առաջնորդվում է օրենքներով:

Այս մասին հայտարարեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն՝ ի պատասխան հարցի՝ ինչու՞ են «Ադեկվադ» ՀԿ անդամներին պարբերաբար բերման ենթարկում, արդյո՞ք դրանով փորձում են նրանց հայտնի դարձնել:

«Եթե հանցանք կատարածին բերման ենք ենթարկում բաժին, մենք փորձում ենք ենթադրյալ հանցագործին հայտնի՞ դարձնել: Դա նշանակում է, որ որևէ մեկին չպե՞տք է բերման ենթարկենք: Ո՛չ: Բերման ենք ենթարկել, բերման ենք ենթարկելու նրանց, որոնք կփորձեն ՀՀ-ում կարգ խախտել, էլ չեմ ասում, որ հանցագործություն գործեն»,-ասաց Օսիպյանը:

Հարցին՝ քանի՞ սևազգեստ մարդ է բերման ենթարկվել, Օսիպյանը պատասխանեց. «Բերման ենթարկելը կապված չէ՝ ինչ գույնի հագուստ են կրում: Ոստիկանության գործառույթը միայն այն չէ, որ մենք միայն նկատենք և կարգի հրավիրենք: Ոստիկանությունն ունի շատ կարևոր գործառույթ. դա կանխարգելիչ աշխատանքն է, պրոֆիլակտիկա, որը մենք այս շրջանում և մշտապես իրականացնում ենք»:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса