Добавить новость
ru24.net
World News
Июнь
2019

Ռազմական ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա

0

Հունիսի 18-ից 20-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չեխիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այցի շրջանակներում Չեխիայի Հանրապետության ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Միրոսլավ Մուրչեկի հետ քննարկվել են ռազմական ոստիկանության ոլորտում հայ-չեխական համագործակցության զարգացման հեռանկարները, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա այցերի, փորձի փոխանակման վերաբերյալ:

Այցի ընթացքում գնդապետ Բաղդասարյանը եղել է Պրահայի Պետրինի Հիլլարի քրեագիտական տեխնիկայի և փորձաքննության բաժնում, ծանոթացել քրեագետների և դատաբժշկական փորձագետների գործունեությանը: Գնդապետ Բաղդասարյանը նշել է Չեխիայում հայ ռազմական ոստիկանների վերապատրաստման կազմակերպման կարևորությունը:

Հայկական պատվիրակությունը եղել է նաև Ստոդի ռազմական ոստիկանության արտակարգ իրավիճակների վարչությունում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса