Добавить новость
ru24.net
World News
Июнь
2019

Վրաստանի խորհրդարանի խոսնակը բողոքի ցույցերի ֆոնին հրաժարական է տվել

0

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեն երեկ երեկոյան մայրաքաղաք Թբիլիսիում ծավալված բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին հրաժարական է տվել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ իշխող կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին հղումով:

«Վրացական երազանքն» իշխանության գալու օրվանից հանրության առաջ հաշվետվողականության բարձր նշաձող է սահմանել, և մեկ անգամ չէ, որ իր գործողություններով ապացուցել է դա: Այդ հաշվետվողականության բարձր նշաձողի մեկ այլ օրինակ է այսօր Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեի հրաժարականի որոշումը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Կալաձեն:

Այսօր իշխող կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստ է անցկացվել, որի ժամանակ քննարկվել են երեկ երեկոյան և գիշերը մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած դեպքերը:

Ավելի վաղ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հայտարարել էր, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում հեռանալ պաշտոնից:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել էին ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:

Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել են խորհրդարանի շենքը, մի քանի անգամ փորձել են ներս մտնել: Քաղաքացիները միացել են ընդդիմությանը և պահանջում են կառավարության անդամների՝ խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեի և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:

Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ է կիրառել: Ցույցերի ընթացքում հաղորդվել է ավելի քան 70 տուժածի մասին: Երկրի արտգործնախարարությունը Թբիլիսիում ցույցերը պետական հեղաշրջման փորձ է անվանել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса