Добавить новость
ru24.net
World News
Июнь
2019

Վրաստանում նախօրեի դեպքերի առնչությամբ իշխող կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստ է անցկացվում (տեսանյութ)

0

Վրաստանի «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» քաղաքական միավորման մամուլի ծառայությունը տեսակադրեր է տարածել միության քաղաքական խորհրդի նիստից, որն անց է կացվում ներկա պահին, հաղորդում է վրացական Առաջին ալիքը:

Նիստին ներկա են «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն, խորհրդարանի նախագահ Իրաքլի Կոբախիձեն, կուսակցության քաղաքական քարտուղար Իրաքլի Ղարիբաշվիլին, գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և քաղաքական խորհրդի այլ անդամներ:

Նիստի շրջանակում քննարկվում են երեկ երեկոյան և գիշերը մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած դեպքերը:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել էին ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:

Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել են խորհրդարանի շենքը, մի քանի անգամ փորձել են ներս մտնել: Քաղաքացիները միացել են ընդդիմությանը և պահանջում են կառավարության անդամների՝ խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեի և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:

Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ է կիրառել: Ցույցերի ընթացքում հաղորդվել է ավելի քան 70 տուժածի մասին: Երկրի արտգործնախարարությունը Թբիլիսիում ցույցերը պետական հեղաշրջման փորձ է անվանել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса