Добавить новость
ru24.net
World News
Июнь
2019

«Ռուսատյաց սադրանք». Պեսկովն ու Զախարովան մեկնաբանել են Վրաստանում բողոքի զանգվածային ցույցերը

0

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հունիսի 20-ին Թբիլիսիում սկսված բողոքի զանգվածային ակցիաները «ռուսատյաց սադրանք» է որակել, հայտնում է Russia Today-ը:

«Այն ամենը, ինչ երեկ կատարվում էր Վրաստանում, ոչ այլ ինչ է, եթե ոչ ռուսատյաց սադրանք: Եվ, իհարկե, մեզ մոտ չի կարող ծայրահեղ անհանգստություն չառաջացնել այն փաստը, որ ագրեսիվ դրսևորումներ են եղել Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ: Դա դատապարտում է պահանջում»,-ասել է Պեսկովը:

Նա ընդգծել է, որ մեծ թվով ռուս զբոսաշրջիկներ կանոնավոր այցելում են Վրաստան, ուստի՝ այս հարցը շատ լուրջ է:

Life.ru-ն հավելում է, որ ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Վրաստանի խորհրդարանի շենքի գրոհը, ինչը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ ռուսական պատվիրակությունը գտնվում էր ներսում, ասել է. «Տաղ խենթության: Թբիլիսիի դեպքերի մասին կարելի է շատ բան ասել և արդեն  ասվել է: Արմատականների սադրանք, կուսակցությունների միջև իշխանության համար պայքար, քաղաքականություն, ժողովրդավարություն, և ես չեմ ծաղրում՝ սա ժամանակակից աշխարհի իրողությունն է»:

Զախարովան ընդգծել է, որ ռուս պատգամավորները վրացական կողմի հրավերով խաղաղ նպատակներով Թբիլիսի էին ժամանել՝ մասնակցելու Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին:

«Պատվիրակության ղեկավար Սերգեյ Գավրիլովին նստեցրել են խորհրդարանի խոսնակի աթոռին, իսկ նա էլ նստել է՝ լավ իմանալով, որ տանտերերին նեղացնել չի կարելի: Սակայն դարերով գովերգված հյուրասիրությունն ավարտվեց մղձավանջային սադրանքով»,-հավելել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ դեպքը տեղի է ունեցել զբոսաշրջային սեզոնի ամենաթեժ ժամանակահատվածում, և որ ստեղծված իրավիճակը վնաս կհասցնի Վրաստանի զբոսաշրջային ոլորտին:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը, հունիսի 20-ին Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել էին ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:

Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել են խորհրդարանի շենքը, մի քանի անգամ փորձել են ներս մտնել: Քաղաքացիները միացել են ընդդիմությանը և պահանջում են կառավարության անդամների՝ խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեի և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:

Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ է կիրառել: Ցույցերի ընթացքում հաղորդվել է ավելի քան 70 տուժածի մասին: Երկրի արտգործնախարարությունը Թբիլիսիում ցույցերը պետական հեղաշրջման փորձ է անվանել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса