Добавить новость
ru24.net
World News
Июнь
2019

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Քոչարյանի դիմումը

0
Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում այսօր որոշում է կայացվել վարույթ ընդունել Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի (Խափանման միջոց կիրառելու հիմքերը) և 35-րդ հոդվածի (Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ), ինչպես նաև Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի (Սահմանադրական կարգը տապալելը) սահմանադրականությունը քննելու Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումը: Գործի դատաքննությունը նշանակվել է օգոստոսի 29-ին: Այս մասին տեղեկացնում է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքը:


Լուրը լրագրողների հետ զրույցում հաստատեց նաև Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը․ - «Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը քրեական դատավարության 135 և 35 հոդվածների սահմանադրականության վերաբերյալ և քրեական օրենսգրքի  300.1 հոդվածի կապակցությամբ»:


Քոչարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Մայիսի 20-ին հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանը կասեցրել է Մարտի 1-ի մայր գործից առանձնացված քրեական գործի վարույթը և այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար։ Դրանից երկու օր առաջ դատավոր Գրիգորյանի որոշմամբ Քոչարյանը ազատ էր արձակվել կալանքից՝ անձնական երաշխավորության դիմաց:



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса