Добавить новость
ru24.net
World News
Июнь
2019

Թրամփը վերջին պահին չեղարկել է Իրանի դեմ ռազմական գործողությունը. The New York Times

0
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջին պահին չեղարկել է Իրանի դեմ հարվածները, չնայած ավելի վաղ հավանություն էր տվել ռազմական գործողությանը: Այդ մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով Թրամփի վարչակազմի աղբյուրները:


Ըստ հրապարակման, ռմբակոծիչներն արդեն գտնվել են օդում, ռազմանավերը դիրքավորվել են հարվածներ հասցնելու համար, սակայն վերջին պահին գործողությունը դադարեցնելու հրաման է ստացվել:


Իրանի մի շարք թիրախներ, այդ թվում՝ հրթիռային համակարգերի կայանները պետք է հարվածների տակ ընկնեին այսօր առավոտյան:


Պենտագոնի աղբյուրները Associated Press  գործակալությանը հաստատել են, որ ԱՄՆ-ն պատրաստվել է հարվածել Իրանին, բայց գրոհից քիչ առաջ ռազմական գործողությունը դադարեցվել է:


Դա պետք է լիներ ամերիկյան անօդաչու թռչող սարքը Իրանի կողմից խոցելու պատասխանը: Վաշինգտոնը պնդում է, որ Հորմուզի նեղուցի վրա հետախուզական դրոնը խոցվել է օդային չեզոք գոտում:


Իրանի արտգործնախարարությունն այսօր հայտարարել է, թե անհերքելի ապացույցներ ունեն, որ ամերիկյան դրոնը խախտել է Իրանի օդային տարածքը:



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса