Добавить новость
ru24.net
World News
Июнь
2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

0

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մինսկում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, տեղեկացնում է փոխվարչապետի մամուլի գրասենյակը:
 
Նիստի մասնակիցների քննարկմանն են ներկայացվել 2018 թվականին ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսական զարգացման մակրոտնտեսական ցուցանիշների, ԱՊՀ մասնակից պետություններում արժույթի գնողունակության պարիտետի հիման միջազգային համադրումների ծրագրի ուղղությամբ աշխատանքների իրականացման, ինչպես նաև մինչև 2025 թվականը թռչնագրիպի և Նյուքասլ հիվանդության դեմ պրոֆիլակտիկայի և պայքարի ուղղությամբ համատեղ գործողությունների համալիրի վերաբերյալ փաստաթղթերի նախագծերը:

Նիստի ընթացքում համաձայնեցվել են մի շարք նախագծեր, մասնավորապես՝ նորարարական, էներգետիկ մեքենաշինության, քիմիական արդյունաբերության, առողջապահության, հակամենաշնորհային մարմինների գործունեության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

ԱՊՀ տնտեսական խորհրդի մասնակիցները մտքեր են փոխանակել ծառայությունների ազատ առևտրի համաձայնագրի նախագծի շուրջ: Նիստի ընթացքում զեկուցվել է նաև մի շարք միջոցառումների ծրագրերի իրականացման ընթացքը:

ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի ավարտից հետո այսօր երեկոյան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկա է գտնվելու Մինսկում կայանալիք Երկրորդ Եվրոպական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса