114 կողմ, 4 դեմ և 1 անվավեր. Վիգեն Քոչարյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ
Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրվեց արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը։
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ Քոչարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 114 և դեմ՝ 4 պատգամավոր: Մեկ քվե անվավեր է եղել։
Հիշեցնենք, որ նրա թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը։
Պետաիրավական հանձնաժողովի նաախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրեց, որ քանի դեռ Վիգեն Քոչարյանը զբաղեցնում է արդարադատության փոխնախարարի պաշտոնը, նա չի կարող երդում տալ։
Վիգեն Քոչարյանը նշեց, որ ինքը հրաժարական տվել է և վարչապետը պետք է հաստատի։
ԲԴԽ նոր անդամի երդման արարողությունը տեղի կունենա երկուշաբթի օրը արտահերթ նիստին։
