Добавить новость
ru24.net
World News
Июнь
2019

Վրաստանում հրաժարական է ներկայացրել Ուղղափառության միջազգային վեհաժողովի կազմակերպիչը

0

Վրաստանի խորհրդարանում և դրան հաջորդած իրադարություններից հետո Ուղղափառության միջազգային վեհաժողովի կազմակերպիչ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Զաքարիա Կուցնաշվիլին հրաժարական է ներկայացրել Թբիլիսիում տեղի ունեցող ցույցերի ֆոնին: 

Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ նշելով, որ Կուցնաշվիլին ղեկավարել է վեհաժողովի վրացական պատվիրակությունը և հանդիսացել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառ դարձած միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչը:

«Խաղաղությունն ու համերաշխությունը շատ ավելի արժեքավոր են ինձ համար, քան պատգամավորական մանդատը»,– լրագրողներին ասել է Կուցնաշվիլին:

Հունիսի 20-ին Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաներ էին սկսվել այն բանից հետո, երբ ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել, ինչն էլ հարուցել էր քաղաքացիների զայրույթը։ 


Ավելի վաղ այս իրադարձությունների ֆոնին հրաժարական էր տվել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեն։

Հինգշաբթի վրացական մայրաքաղաքի փողոցները ողողվել են ցուցարարներով, որոնց մի մասը գրոհել է խորհրդարանի շենքը: Նրանց միացել է ընդդիմությունը՝ պահանջելով խորհրդարանի հրաժարականը: Հանրահավաքը ցրվել է հատուկջոկատայինների ջանքերով, որոնք արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել: Երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ ցույցերի հետևանքով տուժածների թիվը հասել է 240-ի:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса