Добавить новость
ru24.net
World News
Июнь
2019

«ԱՄՆ-ն որոշել էր 3 տարբեր օբյեկտի հարվածել, սակայն կզոհվեր 150 մարդ». Թրամփը բացատրել է անցած գիշեր Իրանին հարվածելու որոշումը չեղարկելու պատճառը

0

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունն առ այն, որ ինքն Իրանի կողմից ամերիկյան 180 մլն դոլար արժողությամբ անօդաչու թռչող սարքի խոցմանն ի պատասխան անցած գիշեր երկրի զինված ուժերին նախնական թույլտվություն էր տվել Իրանի տարածքում տարբեր թիրախների հարվածելու վերաբերյալ, սակայն վերջին պահին հետ է կանգնել որոշումից: 

Թրամփն իր որոշումը բացատրել է պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում: «Երկուշաբթի նրանք խոցել են միջազգային ջրերի վրայով թռչող անօդաչու թռչող սարքը: Անցած գիշեր մենք կազմ-պատրաստ էինք երեք տարբեր օբյեկտների (Իրանի տարածքում) ուղղությամբ հարված հասցնելու համար, սակայն ես հետաքրքրվեցի՝ այդ դեպքում քանի զոհ կլինի: Գեներալը պատասխանեց, որ 150 հոգի: Հարվածից 10 րոպե առաջ ես կանխեցի այն»,- գրել է ԱՄՆ նախագահը:

Նա ընդգծել է, որ նման հարվածը անհամաչափ կլիներ Իրանի կողմից անօդաչուի խոցմանն ի պատասխան, քանի որ Թեհրանի գործողությունների դեպքում զոհ չկար:

«Ես չեմ շտապում, մեր զինուժը թարմացված է, նոր և պատրաստ է առաջ շարժվել, այն լավագույնն է աշխարհում: Պատժամիջոցները գործում են, նախորդ գիշեր նորերն են ավելացվել: Իրանը երբեք չի կարողանա միջուկային զենք կիրառել ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ աշխարհի նկատմամբ»,- եզրափակել է Թրամփը:

Մինչդեռ Իրանը հայտարարել է, որ իր օդային սահմանը խախտած ամերիկյան հետախուզական անօդաչուի հետ նաև ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է եղել:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, իրանական կողմը տեղեկացել է, որ ինքնաթիռում 35 մարդ կա, ուստի՝ որպես նախազգուշացում, որոշել է խոցել անօդաչուն, որպեսզի խուսափի մարդկային զոհերից:

Տեղեկությունը հաստատել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ստորաբաժանման ղեկավար Ամիրալի Հաջիզադեն: Նա մանրամասնել է, որ խոսքը P-8 օդանավի մասին է, որը խախտել էր Իրանի օդային սահմանն ու Թեհրանը հանգիստ կարող էր հարվածել դրան:

«Նախքան անօդաչուին հարվածելը մենք երկու նախազգուշացում ենք ուղարկել, որոնք անպատասխան են մնացել: Մենք պարտավոր էինք հարվածել»,-ասել է զինվորականը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса