Թողարկվել է Harry Potter: Wizards Unite բջջային խաղը (տեսանյութ)
Այսօր թողարկվել է հավելյալ իրականության հիման վրա ստեղծված Harry Potter: Wizards Unite բջջային խաղը, հաղորդում է Daily Mail-ը։
Harry Potter: Wizards Unite խաղն այժմ հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգերի օգտատերերին։
Այն ստեղծել է Niantic ընկերությունը։ Խաղացողներն իրենց փայտիկների միջոցով կարող են կախարդական թուրմեր պատրաստել և փորձել լուծել խաղի գլուխկոտրուկները։
Ներառելով «Հարի Փոթեր» և «Ֆանտաստիկ հրեշները, և որտեղ գտնել նրանց» ֆիլմաշարերից տարրեր՝ հավելյալ իրականության հիման վրա ստեղծված խաղում կախարդական աշխարհի երևույթները տեղափոխվում են իրական աշխարհ և այն քաոսի վերածում։
Խաղի համաձայն՝ արկածախնդիր խաղասերները պետք է հետևեն «Գաղտնիության աշխատանքային խմբի կանոնադրությանը» և գտնեն կորած արտեֆակտներ, արարածներ և հիշողություններ, նախքան իրենց աշխարհ վերադառնալը։
Որոնումների ընթացքում նրանք հայտնվում են մի շարք վայրերում, օրինակ՝ զբոսայգիներում և գրադարաններում՝ այդ ընթացքում հանդիպելով մի շարք այլ խաղացողների։
Հերոսները կարող են նաև կանգ առնել իջևանատներում՝ խմիչք և սնունդ գնելու։
