Արմավիրում շտապօգնության ավտոմեքենան կանչով դեպքի վայր մեկնելիս կողաշրջվել է. կա 4 վիրավոր. Shamshyan.com
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում 66-ամյա Ռաֆիկ Հովհաննիսյանը իր վարած «Ջինբեյ» մակնիշի 586 AN 61 համարանիշի ավտոմեքենայով Փշատավան-Ջանֆիդա ավտոճանապարհի գյուղամիջյան հատվածի 3-րդ կմ, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Վթարի հետևանքով վարորդ Ռ. Հովհաննիսյանը, ավտոմեքենայում գտնվող Արմավիրի մարզի բնակիչներ, 17-ամյա Վ. Հ.-ն, 17-ամյա Լ. Ն.-ն և 57-ամյա Գևորգ Մնացականյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն:
Նշված ավտոմեքենան հաշվառված է Արմավիր շտապօգնության կայանի հաշվեկշռում և վթարի պահին մեկնելիս է եկել հերթական կանչի հասցե։
