Добавить новость
ru24.net
World News
Июнь
2019

Ամեն ինչ Ռուսաստանի վրա բարդելու փորձերը նման են իրավիճակի խեղաթյուրման. Մեդվեդևը պատասխանել է Վրաստանի նախագահի մեղադրանքներին

0

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը պատասխանել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, որով վերջինս Ռուսաստանին է մեղադրել երկրում տեղի ունեցող ցույցերի համար: 

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ՌԴ վարչապետ Մեդվեդևը նման հայտարարությունն անվանել է ծայրահեղ ոչ պրոֆեսիոնալ: Մեդվեդևի խոսքով՝ Վրաստանի նախագահը տեղյակ չէ տեղի ունեցող իրադարձություններից կամ գիտակցաբար խեղաթյուրում է գործերի դրությունը:

«Ամեն ինչ Ռուսաստանի վրա բարդելու փորձերը նման են իրավիճակի խեղաթյուրման», - նշել է ՌԴ վարչապետը:

Նշենք, որ այսօր Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունենում խորհրդարանի շենքի առաջ: Ցուցարարները պահանջում են երկրի ՆԳ նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը: Դրա համար նրան երեք ժամ ժամանակ է տրվել, որից հետո ցուցարարները նախատեսում են խաղաղ երթ սկսել:

Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն ավելի վաղ երեք պահանջ էին ներկայացրել՝ Գախարիայի հրաժարականը, ձերբակալվածների ազատ արձակումն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса