Huawei ընկերությունը նոր պլանշետ է ներկայացրել
Չինական Huawei ընկերությունը ներկայացրել է Huawei MediaPad M6 պլանշետը, որը թողարկվում է երկու տարբերակով, և հիմնական տարբերությունն էկրանի չափսերն են՝ 10,8 և 8,4 դյույմ անկյունագծերով:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, երկու տարբերակն էլ ստացել են 2K էկրան՝ 2560×1600 կետայնությամբ, Kirin 980 պրոցեսոր՝ 4 ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ/128ԳԲ ներկառուցվող հիշողությամբ:
Պլանշետներում օգտագործվում է 8 մեգապիքսել կետայնությամբ դիմացի տեսախցիկ և 13 մեգապիքսել կետայնությամբ հետևի տեսախցիկ:
Հիմնական տարբերակը գնահատվում է 290 դոլար, իսկ ավագ մոդելը՝ 335 դոլար:
