Добавить новость
ru24.net
World News
Июль
2019

«Վրիժառուներ. եզրափակիչ» ֆիլմը կգերազանցի «Ավատարի» տասնամյա ռեկորդը

0

Ամերիկյան «Վրիժառուներ. եզրափակիչ» գերհերոսական ֆիլմը դրամարկղային մուտքերի նոր համաշխարհային ռեկորդ կսահմանի։ Դա թույլ կտա ֆիլմին շրջանցել «Ավատար» գիտաֆանտաստիկ ֆիլմի ռեկորդը, որը վերջին 10 տարիների ընթացքում մշտապես զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Այս մասին գրում Է Hollywood Reporter-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ մինչև շաբաթ «Վրիժառուներ. եզրափակիչ» ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել է 2,7892 մլրդ դոլար: Սպասվում է, որ արդեն այս հանգստյան օրերին ֆիլմը կհավաքի ևս 500 հազար դոլար և կգերազանցի «Ավատարի» (2,7897 մլրդ դոլար) ռեկորդը:

«Շնորհավորում եմ Marvel Studios և The Walt Disney Company թիմերին և իմ երախտիքի խոսքն եմ ուզում հղել ամբողջ աշխարհի երկրպագուներին, որոնց շնորհիվ «Վրիժառուներ. եզրափակիչ» ֆիլմը հասավ պատմական բարձունքների,- հայտարարել է Disney ստուդիայի ղեկավար Ալան Հորնը:

«Վրիժառուներ. եզրափակիչ»-ը Marvel-ի կոմիքսների էկրանավորումն է սուպերհերոսների խմբի՝ Վրիժառուների մասին: Հանդիսանում է Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի թվով 22-րդ ֆիլմը: Ֆիլմի ռեժիսորներն են Էնթոնի և Ջո Ռուսսոն եղբայրները։ Գլխավոր դերերում հանդես են եկել Ռոբերտ Դաունի կրտսերը, Քրիս Էվանսը, Մարկ Ռուֆալոն, Քրիս Հեմսվորթը, Սքարլեթ Յոհանսոնը և ուրիշներ:

Ֆիլմը տեղայնացրել է Walt Disney Studios Motion Pictures ընկերությունը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2019 թվականի ապրիլի 22-ին` Լոս Անջելեսում։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса