Добавить новость
ru24.net
World News
Июль
2019

Բելգիայում էլեկտրոնային երաժշտության փառատոնի ժամանակ տղամարդ է մահացել

0

Բելգիայում էլեկտրոնային երաժշտության աշխարհի խոշորագույն իրադարձություններից մեկի՝ Tomorrowland փառատոնի ժամանակ, 27-ամյա հնդիկ երիտասարդն ուշագնաց է եղել և ավելի ուշ հիվանդանոցում մահացել է, հայտնում է NDTV-ն՝ իրազեկ աղբյուրներին հղումով:

Վերջինս Բոոմ քաղաքից տեղափոխվել է Անտվերպենի համալսարանական հիվանդանոց, որտեղ նա գիտակցության չի եկել: Այս մասին հայտնել է հիվանդանոցի մամուլի քարտուղարը և հավելել, որ հնդիկ երիտասարդն ուրբաթ օրն ինտենսիվ թերապիայի բաժանմունք տեղափոխված չորս մարդկանցից մեկն է եղել:

«Tomorrowland»-ի կազմակերպիչները հայտարարել են, որ «վշտով հայտարարում են իրենց հյուրերից մեկի մահվան մասին»:

Խոսնակ Դեբբի Ուիլսենը մանրամասնել է, որ դեռևս հայտնի չէ երիտասարդի մահվան պատճառը:

Նա նաև հավելել է, որ փառատոնն անհունդորժողական վերաբերմունք ունի թմրանյութերի նկատմամբ, ինչը եվրոպական բազմաթիվ խոշոր էլեկտրոնային փառատոնների բնորոշ մասն է:

«Tomorrowland» փառատոնը ամեն տարի հուլիսին շուրջ 400.000 երաժշտասերների հյուրընկալում է Բելգիայում: Անցյալ տարի փառատոնի ժամանակ երկու մահ էր գրանցվել: Մահացածների արյան մեջ թմրանյութ էր հայտնաբերվել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса